Jump to content

Ռաֆայել Սամսոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Սամսոնով
Ծնվել էօգոստոսի 6, 1926(1926-08-06)[1]
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 2, 1999(1999-04-02) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)[1] և ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա (1960)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1970)
Մասնագիտությունպետական ծառայող և կուսակցական աշխատող
ԱշխատավայրՀԿԿ[1] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ռաֆայել Միքայելի Սամսոնով (Սահակյան, օգոստոսի 6, 1926(1926-08-06)[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 2, 1999(1999-04-02), Երևան, Հայաստան), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1960 թվականին՝ ԽՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1950-1964 թվականներին եղել է կուսակցական աշխատանքի (ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար, ՀԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ, ԽՄԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի հրահանգիչ, ԽՄԿԿ ԿԿ Անդրկովկասյան բյուրոյի տեսուչ)։ 1965-1972 թվականներին եղել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր, 1972-1979 թվականներին՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության նախագահության նախագահը։ 1979 թվականից ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահն է։ Ռաֆայել Սամսոնովը ՀԿԿ ԿԿ անդամության թեկնածու է 1966 թվականից, ՀԽՍՀ 7-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Փիլիսոփայական հետազոտություններում քննել է կոլեկտիվիզմի և անհատապաշտության փոխհարաբերությունների հարցեր, մարդկանց գիտակցության վրա գաղափարախոսության ազդեցության սոցիալ-հոգեբանական գործոնները։ Հեղինակ է գեղարվեստական ստեղծագործությունների (պիեսներ, կինոսցենարներ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 160—161.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 160